Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դերն ու նշանակությունը»

Հունվար 13,2016 10:00

Վերջերս գործընկերներիցս մեկն ինձ հարցրեց՝ «ոչի՞նչ, որ հոդվածում քո դերն ու նշանակությունը շեշտված չէ»: Ինչին ես միանգամայն անկեղծորեն պատասխանեցի, որ որեւէ հարցում իմ «դերն ու նշանակությունն» ինձ չի հուզում. ոչ էլ ցանկանում եմ, որ «ժողովուրդը», առավել եւս «հետնորդները» կամ «սերունդները» դրա մասին խոսեն: Ամեն օր, լավ թե վատ, անում եմ իմ գործը` ինչպես որ ես եմ դա հասկանում: Ոչ ավելին:
Բայց համաձայնեք, որ հայ (տվյալ դեպքում կմասնավորեցնեի` խորհրդահայ) մտավորականների մեծ մասի համար իրենց սեփական «դերն ու նշանակությունը» առաջնային եւ ամենակարեւոր խնդիրն է. նրանք սովորաբար զանգում են խմբագիրներին եւ ասում. «Պողոսը մի սիրուն հոդված է գրել իմ ծննդյան օրվա կապակցությամբ: Ես իրեն, իհարկե, ոչ մի բան չեմ խնդրել: Պարզապես այդ մարդն իր սրտից բխած խոսքն է ասել»: Իրականում նա, իհարկե, խնդրել է, որ իր մասին գրեն, մեկ-երկու ամիս շարունակ հիշեցնում էր իր ծննդյան օրը, եւ շատ հավանական է՝ մասնակցել է գովաբանական տեքստը կազմելու գործընթացին, որպեսզի ոչ մի փշուր չկորի իր «դերից ու նշանակությունից»:

Ես գիտեմ մի այդպիսի խորհրդահայ մտավորականի, որը, իմանալով, որ մի գիտնականի մասին գեղարվեստական (գեղարվեստակա՜ն) գրքում իր լուսավոր կերպարը չկա, պահանջել է այդ գիրքը վառել: Ես գիտեմ մարդկանց, որոնք տարիներ շարունակ պատմում են` «մի անգամ Կարեն Սերոբովիչը (Ռոբերտ Սեդրակովիչը, Սերժ Ազատիչը) ինձ կանչել էր իր մոտ եւ ասել…»: Ես գիտեմ զառամյալ ակադեմիկոսների, որոնք կլոր տարի ոչինչ չեն անում եւ ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ գալիս է ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունների, այսինքն` իրենց «չուզողներին» ջնջելու օրը: Ես գիտեմ տասնյակ մարդկանց, որոնք այսօր` 21-րդ դարի երկրորդ տասնամյակում, ամիսներ շարունակ զբաղված են խարդավանքներով` «վաստակավորի», «ժողովրդականի», պետական կամ նախագահական մրցանակի շուրջ:

Նույն սերիայից է, երբ որեւէ մեկը մի հոդված է գրում եւ պահանջում է այն տպագրել մի քանի լրատվամիջոցում: Իբր` իր մտքերն այնքան դարակազմիկ են, որ մեկ լրատվամիջոցը դրա համար քիչ է: Նույնն է, երբ գիրք է հրատարակվում, որտեղ մի պատմվածքը թարգմանվել է 40 լեզվով: Կարծես պարտադիր է այն կարդալ նաեւ սուհիլիով, դրանից այդ գործի նշանակությունը կբարձրանա:

Ինչու եմ ես այդ ամենի մասին հիշում: Որովհետեւ նրանք, ովքեր պետք է արձագանքեն մեր երկրի այսօրվա խնդիրներին, ովքեր պետք է հասարակությանը գաղափարներ տան եւ նպաստեն հասարակական ստանդարտների ձեւավորմանը, ապրում են ինչ-որ հնարած, դատարկ, ունայն աշխարհում եւ զբաղված են անիմաստ գործերով:
Լավ նորությունն այն է, որ այդ սերունդը կամաց-կամաց հեռանում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ւնչու է ձեր տրամաբանությունը միշտ կիսատ?
    Ւսկ ավելի լավը այն է, որ դուք ինքներդ՝ այդ սերընդի ներկայացուցիչ եք։ Եվ նույնպես «հեռանալու» եք…
    Եթե գիտակցում եք, որ այդ սերնդի «հեռանալը»՝ օգտակար է Երկրի համար, Սիրում եք Ձեր Երկիրը, և Ինքներ՝ հենց այդ Սերնդի ներկայացուցիչ եք, միշտ քարոզում եք՝ քաղաքացիական դիրքորոշում, ապա ինչու՝ ինքներդ չեք հեռանում?
    Դրսսևորոեք ձեր քաղաքացիական դիրքորոշոմը։ Մինիմալ տարբերակն է՝ լռել, որպեսզի ձեր «այդսերնդյան» մտածողությամբ՝ չթունավորեք երիտասարդության հոգևոր աշխարհը, մաքսիմալ տարբերակը՝ ինքներդ ձեր կյանքին վերջ դնելով, պասկասեցնել «այդսերնդյան» ներկայացուցիչների թիվը մեկով, այսպիսուվ՝ արագացնելով «այդսերնդյան հեռացման» պրոցեսը։
    Դրսևորելով ձեր Ֆենոմենալ Հայրենասիրությունը և Բյուրեղյա Քաղաղաքացիական Դիրքորոշումը՝ Որ տարբերակն եք ընտրում?..)))..

  2. Լավատես says:

    Իմ պատկերացմամբ, մտավորականը նա է, ով վերանձնական Բնազդ ունի իր ազգին հոգով սրտով նվիրվելու՝ անկախ իր ազգի իր հանդեպ լավ թե վատ վերաբերմունքի (դրա համար էլ կոչվում է վերանձնական): Ա’յս կարգի մարդիկ պետք է կառավարեն ավելի ցածր կարգի՝ միայն անձնական բնազդով ապրողներին:Նման բնազդ ունեն ազնվածին մարդիկ:

    • Արսեն says:

      Մնաց «բնազդաչափ» հնարես, «բնազդատեստավորում» անցկացնես… «Բնազդառեյտինգային» աղյուսակներ կազմես՝ ամբողջ հասարակության համար, լավագույն բնազդակիրներին՝ «կառավարման սերտիֆիկատ» տաս..)))…
      Կառավարման տեսության մեջ՝ դու հեղաշրջում արեցիր…))))… Կառավարման նոր մոդել ես հայտնագործել՝ «ԲՆԱԶԴՈԿՐԱՏԻԱ»…))))… Շնորհավորում եմ…))))…

      • Լավատես says:

        Դե, գաղափարա էլի, գալիսա, ես էլ գրում եմ, չգրեմ՝ գնա կորի՞: Մեկ էլ տեսար հազար հիմար գաղափարից մեկը խելոք դուրս գա, էդ մի խելոքի համար պատրաստ եմ հազար անիմաստ բաներ գրեմ: Բնազդաչափ.. Մըտածել է պետք: Շնորհակալ եմ: 🙂

      • Ruben says:

        Եթե Լավատեսը հնարի «բնազդաչափ» ու քեզ «բնազդատեստավորում» անցկացնեն, դու կստանաս դասալիքի սերտիֆիկատ:

  3. Ալեքսանդռ says:

    Դաժան բաներ ես գրում, Արամ: Եվ ամենադաժանը այն է, որ ճշմարտություն է: Թեև լինելով հենց այդ գնացող սերնդից՝ կարծում եմ, որ մենք էլ լավ բաներ արել ենք, անում ենք և դեռ անելու ենք: Բացի այդ, եթե ինքդ քեզ չգովես, ոչ ոք քեզ չի գովի: Ուստի ներողամիտ եղիր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031