Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կեղտոտ հայելին կարող է տանը կռիվ գցել

Հունվար 13,2016 11:15

Տհաճ մարդկանց «չար աչքից» պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում նրանց հետ զրուցելիս ձեռքերը կամ ոտքերը պահել խաչաձեւ վիճակում։ Այդ դիրքով մարդ կարող է փակել սեփական կենսադաշտի ուրվագիծը, որը եւ կանխում է դրական էներգիայի արտահոսքը։

Ֆեն-շուի կանոններից մեկը ննջասենյակում՝ ամուսինների մահճակալի գլխավերեւում կամ պատին, հայելի կախելու արգելքն է, քանզի նրա մեջ արտացոլվում է քնող զույգը։ Համարվում է, որ այդ հայելին ամուսինների միջեւ տարաձայնություններ է առաջացնում։ Խորհուրդ չի տրվում նաեւ ննջասենյակում ակվարիում պահել։ Իբրեւ հնարավոր գողությունների եւ ֆինանսական դժվարությունների պատճառ` ննջասենյակում ջրի խորհրդանիշը հակացուցված է։

Ֆեն-շուի օրենքները խորհուրդ չեն տալիս բնակարանում կակտուս պահել։ Իր սուր փշերի պատճառով կակտուսը դիտվում է որպես բնակարանին անհամապատասխան ծաղիկ, այն մարդկանց փոխանցում է բացասական էներգիա։ Սենյակում, որտեղ մարդ իր օրվա մեծ մասն է անցկացնում, պետք է աճեցվեն տնային շուշաններ, կոտմուկ, սագաթաթիկներ, գաճաճ ադամաթզենիներ, լոտոս։ Մեզ մոտ` Հայաստանում, եւս կարելի է կակտուսը փոխարինել բազմաթիվ այլ օգտակար ու պիտանի բույսերով։

Ըստ Ֆեն-շուի օրենքների` խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ու մաքրել հայելիները, դրանք իրենց շրջապատից հավաքում են ողջ տեղեկատվությունը, այդ թվում նաեւ՝ բացասական։ Եթե այդ բացասական էներգիան պարբերաբար չվերացվի, ապա հայելիները, իրենց անցանկալի կուտակումներով, կվերածվեն դանդաղ գործողության էներգետիկ օջախների, որոնք ունակ են մղել մարդկանց վեճերի, կռիվների։ Կեղտոտ հայելին ի զորու է հիմնովին փչացնելու մարդու կյանքը։

Նմանատիպ խորհուրդներ հաճախ կարող ենք լսել: Հավատալ դրանց, թե` ոչ, շատերի համար դժվար է, բայց Առաքելական եկեղեցին նման սին բաների նշանակություն չի տալիս, ավելին` արգելում է դրանով տարվել` փոխարենը աղոթքով, խոնարհությամբ եւ պատվիրանապահությամբ պաշտպանել սեփական անձը չարից եւ նրա ծուղակներից:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031