Աթերոսկլերոզի դեպքում օգտակար է սոխից պատրաստված թուրմը։ Կանաչ կամ գլուխ սոխը կտրատել, ավելացնել 100 գրամ սպիրտ։ Մեկ շաբաթ թրմել մութ տեղում։ Ընդունել 20-30 կաթիլ՝ օրը 2-3 անգամ։
Ըստ մասնագետների, աթերոսկլերոզի կանխարգելման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրի օրվա սննդաբաժնի 70 տոկոսը կազմեն թարմ մրգերն ու բանջարեղենը։
Աթերոսկլերոզի դեպքում սննդակարգում առավելապես օգտագործում են բուսական յուղեր` արեւածաղկի, եգիպտացորենի, գետնանուշի։
Օգտակար են եւ սննդարար ձուկը եւ ձկնկիթը։
Աթերոսկլերոզի բուժում եւ կանխարգելում կատարվում է առաջին հերթին սննդի ռեժիմի կարգավորմամբ` բացառելով յուղալի, խոլեստերինով հարուստ կերակուրները: Ինչպես նաեւ՝ ակտիվ կենսակերպը, հրաժարվել վնասակար սովորություններից` ծխախոտ, ալկոհոլ եւ այլն։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.01.2016