Լրահոս
Օրվա լրահոսը

Փառք ու պատիվ խաղաղություն պարտադրող հայ զինվորին ու սպային

Հունվար 12,2016 22:25

Հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մասնակցել են երկրորդ և երրորդ բանակային զորամիավորումների 2015 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստերին:

Ռազմական խորհրդի նիստերի ընթացքում ուսումնական տարվա լավագույն արդյունքներ ցուցաբերած զինվորական ստորաբաժանումներին հանձնվել են պատվո դրոշներ:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարներն ու նրանց տեղակալները: Վերլուծվել են անցկացված մարտական և զորահավաքային պատրաստականության, օպերատիվ և շտաբային պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման, մարտական հերթապահության կրման պայմանների և թիկունքային ապահովման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները: Ընդգծվել է, որ առավել բարձրացվել է զորքերի մարտական պատրաստության և առաջադրված մարտական խնդիրներին օպերատիվորեն արձագանքելու, զինծառայողների ինքնուրույնության ու նախաձեռնողականության աստիճանը, լուրջ ուշադրություն է դարձվել հատկապես առաջնագծում տարվող աշխատանքների կատարելագործմանը: Ձեռք են բերվել ժամանակակից հեռահար, ճշգրիտ միջոցներ, որակավորվել և տարբեր միջոցներով հագեցվել են մարտական հենակետերը, ինժեներական ամրաշինական կառույցներն ու արգելափակոցները: Շահագործման են հանձնվել ռազմական նշանակության մի շարք նոր օբյեկտներ, թարմացվել է զորամասերի ուսումնանյութական բազան: Հրամանատարի և զինվորի ճիշտ փոխգործակցության, նոր մարտավարական ձևերի կիրառման շնորհիվ նշյալ միջոցառումները թույլ են տվել վերահսկելու հակառակորդի շարժը, դիմագրավելու յուրաքանչյուր ոտնձգության՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով պատժիչ գործողություններ, լիարժեք կերպով կատարվել է պետական սահմանի պահպանության խնդիրը:

«Փառք ու պատիվ ամեն օր խաղաղություն պարտադրող հայ զինվորին ու սպային և ակնածանքով խոնարհում զոհված զինծառայողների հիշատակի առջև»: Ամփոփելով ռազմական խորհրդի նիստերը` երախտիքի այս խոսքերով է իր եզրափակիչ խոսքը սկսել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Արձանագրված հաջողությունների խորապատկերում բարձր գնահատելով ազգային բանակի յուրաքանչյուր օղակի դերն ու նշանակությունը` Սեյրան Օհանյանը անդրադարձ է կատարել առկա որոշակի բացթողումներին, դրանք վերացնելու հիմնական միջոցառումներին ու աշխատանքային ուղղություններին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2016 ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման և շարունակական առաջընթացի սկզբունքներին` տարվա ընթացքում ղեկավարվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:

Շնորհակալություն հայտնելով լարված, քրտնաջան աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իր հերթին նկատել է, որ աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական անկանխատեսելի իրադրության պայմաններում տարեցտարի ավելի է բարձրանում զինված ուժերի դերն ու նշանակությունը, առավել համախմբված ու համարձակ գործելու անհրաժեշտությունը, հորդորել է նոր ուսումնական տարում ևս ջանք ու եռանդ չխնայել առկա հաջողությունները բազմապատկելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031