Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ կրկին անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

Հունվար 12,2016 19:00

2015թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է 2015թ. դեկտեմբերի 6-ին «azatutyun.am» կայքէջում զետեղված «Ազատության տեսախցիկը կրկնաքվեարկության փորձ է արձանագրել» վերտառությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերը:

Պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Արթուր Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։00- 19:45-ի սահմաններում, այցելել է թիվ 37/09 ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ,  որից հետո մոտեցել է քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար տվյալ պահին պատասխանատու հանձնաժողովի անդամին:

Վերջինս նրա անձնագրում նկատել է հանրաքվեին արդեն մասնակցած լինելը հավաստող դրոշմակնիքի հետքը, ինչից հետո  Ա.Գյուրջյանը լքել է ընտրատեղամասը՝ թողնելով քվեաթերթիկը և ծրարը: Նշված քվեաթերթիկը հանձնաժողովի որոշմամբ համարվել է անվավեր:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031