Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քիչ առաջ օմբուդսմենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն այդ հրաժարականի համար ափսոսանք հայտնեց: Նրա խոսքերով՝ «Ափսոսում եմ, որ հրաժարական է տվել: Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ինչպես է զարգացել: Ես առաջինը չեմ, որ դա տեսել եմ, դուք բոլորդ ականատես եք եղել: Ես ափսոսում եմ, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել, պետք է ավելի դիմացկուն լինել այդ պաշտոնում»:
Մենք ճշտեցինք՝ Դուք նկատի ունեք այն հայտնի խնդիրնե՞րը ԱԺ-ում, դրանք ճնշումնե՞ր եք որակում՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Այո, դա առնվազն հարիր չէ որեւէ քաղաքական գործչի նկատմամբ, ինչ տեղի ունեցավ: Խոսքը չի գնում, թե ում հանդեպ է դա տեղի ունենում, դա տեղի է ունենում բարձր պաշտոնատար անձի նկատմամբ: Ես չեմ կարող ասել, որ անձնավորվում է դա, ես դրա մեջ տեսնում եմ բոլորովին այլ հիմքեր: Զգացվում էր, որ բերում են նրան, որ անձը հրաժարական տա»:
Մեր հարցին՝ սա Կարեն Անդրեասյանի թուլության նշան չե՞ք համարում՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ոչ թե թուլության, գիտեք, ինձ ժամանակին ասում էին՝ ձեր տեղը որ տղամարդ լինի՝ մի քանի անգամ ինֆարկտ կստանա: Չե՞ք հիշում իմ հանդեպ ինչեր էին անում, ես չեմ հիշում, որ երկրորդ կամ երրորդ մարդու իրավունքների պաշտպանների հանդեպ այդքան կոշտ ու կոպիտ վերաբերմունք լիներ, ինչպես դա եղել է իմ ժամանակ: Պարզապես պետք է գործը տաներ Կարեն Անդրեասյանը մինչեւ իր ժամանակի ավարտը: Ես հասկանում եմ, որ դա դժվար է, բայց սա պետական բարձր պաշտոն է, եւ ես հրաժարական չէի տա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բարձրաստիճան միակ պատասխանատու տիկինը, ով մինչև վերջ տեր կանգնեց հայրենիքից վտարման մեր խրթին խնդրականին, երբ ժամանակին մեր մտերիմ և արդեն վարչապետ անգամ Անդրանիկ Մարգարյանը կինոռեժիսյոր Արման Մանրայանի միջոցով չքմեղացել էր թե. «Ես այդ գործին միջամտել չեմ կարող…»:
Խոնարհվում եմ այս մեծ տիկնոջ սկզբունքայնության առջև:
Եթե որևէ հասցե տրվի, ես Տիկ. Լարիսա Ալավերդյանին կփոխանցեմ այդ խրթին առեղծվածի լուսաբանումը. «Քանի դեռ կենդանի է Կաշչեց Անմահը..» խորագրով (Լոս Անջելես, 2015 թ. ):
Փոխանցեք խնդրեմ: