Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ըստ ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջի՝ «պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:
Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»: