Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը «IMC» հեռուստաընկերության եթերում իշխանությունների հասցեին սուր քննադատություններ է հնչեցրել` մեղադրելով նրանց քրդերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կողմից ընտրված պատգամավորը նշել է, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիրները Հայոց ցեղասպանությունը իրականացնողներն են, որոնք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին:
Փայլանի դիտարկամամբ այսօր ևս քրդերի պահանջներին ի պատասխան նրանց նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում