Սամվել Բալասանյանն այսօր «Շիրակ» գերեզմանատանը անդրադառնալով Ավետիսյանների դաժան սպանությանն՝ ասաց, որ մեկ տարի անց իր համար բազմաթիվ անհայտ հարցեր են մնացել ու ակնկալում է դրանց պատասխանները:Մասնավորապես, Գյումրու քաղաքապետին անհասկանալի է թվում, թե ինչպե՞ս կարող է մարդը կրակել, հարևանները չլսեն կամ ինչպես կարող է կրակել, ընտանիքի անդամները բոլորը մնան իրենց անկողիններում: Ըստ քաղաքապետի, սրանք հարցեր են, որոնք պարտադիր պետք է պարզաբանվեն դատական պրոցեսի ընթացքում:
Սամվել Բալասանյանը թեև չի ուզում իրավապահների փոխարեն գնահատականներ հնչեցնել, սակայն կասկածներ ունի, որ Պերմյակովի միայնակ չի գործել: «Ինչպե՞ս կարող է կրակեն, ու երիտասարդ մարդը տեղից չշարժվի, ես այս կասկածները հայտնել եմ նաև այն ժամանակ, երբ Ռուսաստանի Պետդումայից պատգամավորներն էին եկել»:
Սամվել Բալասանյանը տարբերություն չի տեսնում, թե որտե՞ղ է անցկացվում Պերմյակովի դատավարությունը, ըստ նրա, ռուսական ռազմաբազայի տարածքը ռուսների սեփականությունը չէ, այլ Գյումրիինն է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ