Խոզի գրիպից մահվան 7-րդ դեպքն է գրանցվել: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանն Aravot.am-ին ասաց, որ այսօր առավոտյան մահացածը 35-ամյա կին է, որը «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քանի օր առաջ՝ Թալին քաղաքից՝ շատ ծանր վիճակում, եւ արդեն հաստատվել է, որ մահվան պատճառը H1N1 վարակն է:
Ուշագրավ է, որ առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղեկացնում է, թե հիվանդությունը նահանջել է: Ըստ նախարարության. «Հունվարի 12-ի առավոտյան՝ ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաեւ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում»։
Ընդ որում, այսօր առավոտյան նախարարությունն իր հաղորդագրությունում ընդամենը հպանցիկ է անդրադառնում երիտասարդ կնոջ մահվանը: Հաղորդագրության վերջում գրված է՝ «Արձանագրվել է մահվան դեպք։ Ախտորոշումը եւ այլ մանրամասները կճշտվեն փորձաքննության արդյունքում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Интересно, почему министр ЗД еще не освобожден от должности со всей своей свитой? Где это видано, что от гриппа умерло столько людей? Что творится вообще? Почему Варчапет не созывает экстренное заседание? Чем занят Президент? Что, на сегодня есть более актуальный вопрос? Чем занят АНБ? Что за диверсия? Сколько еще должно быть смертей, чтобы наконец зашевелились? Где депутаты? Мы Государство,или…… ??