Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ի՞նչ անվանեի՝ պատանյա՞կ». Շուշան Պետրոսյանը՝ օգտատիրոջը «լակոտ» անվանելու մասին

Հունվար 12,2016 15:49

Facebook-ում քննարկում են ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ մեկ այլ օգտատիրոջ գրառմանն արված մեկնաբանությունը: Գրառման մեջ օգտատերը մասնավորապես ասել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում եմ ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: …բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ»:

Մի շարք այլ մեկնաբանողների թվում Շուշան Պետրոսյանը գրել էր. «…ու Աստված չանի, Գայանե, որ էլի զոհեր լինեն, Աստված չանի որեւէ մեկը զգա այդ ողբերգությունը սեփական մաշկի վրա, ինչ եք ագռավի պես կռկռում … այ քեզ չարախնդություն, այ քեզ…. բան»:

Գրառման հեղինակն էլ նկատել է, թե Շուշան Պետրոսյանի «սիրտն ավելի չի ցավում, որքան իրենն ու մյուսներինը»:

Ի պատասխան՝ պատգամավորը գրել է. «Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ»:

Aravot.am-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանն ասաց, որ օգտատերն արդեն հեռացրել է գրառումն ու մեկնաբանությունները. «Սկզբում նրան դիմեցի՝ «աղջիկ ջան», «բալիկ ջան», բայց գնալով արդեն ավելի թեժացավ այդ ամենը…Հայ իրականության մեջ ես առաջինը չեմ, ով օգտագործում է «աչքերդ կհանեմ» արտահայտությունը: Դրանցից բոլորը շատ խառնվեցին իրար, բայց դա ժողովրդական ֆոլկլորի մեջ հաճախ օգտագործվող արտահայտություն է»:

namak

Ինչ վերաբերում է «լակոտ» բառի կիրառությանը, Շուշան Պետրոսյանն ասաց. «Բա ի՞նչ անվանեի՝ պատանյա՞կ… Ես այդ կարծիքին եմ, արդարացնելու խնդիր չկա: Միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ, մանավանդ՝ երբ խոսքը իմ երկրի մասին է»:

Պատգամավորը նշեց, մի պայմանագրային զինծառայողի կին է գրել իրեն եւ շնորհակալություն հայտնել՝ գրառումը նման կերպ մեկնաբանելու համար. «100-ից ավելի նամակ ունեմ ստացած նրանցից, ում որդին կամ ամուսինը պայմանագրային զինծառայողներ են: Մի կին անգամ գրառումս «քոփի» է արել՝ առաջնագծում ծառայող ամուսնուն ցույց տալու համար»:

Շուշան Պետրոսյանը տրամադրեց նաեւ նշյալ կնոջ շնորհակալական նամակը (լուսանկարում):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Karen says:

    Ինչպիսի հզոր պաշտպաններ ունի պաշտպանության նախարարը: շմայլսը քիչ է, հիմա էր քաղաքականության հետ ինչ որ առնչություն ունեցող այս տիկինը: Այնպիսի տպավորություն է, որ պաշտպանում են երկրի ապագա ղեկավարին:

  2. Մ.Գրիգորյան says:

    Տիկին Շուշան. ”լակոտը” ֆոլկլոր չէ: ”Լակոտը” վիրավորական արտահայտություն է, իսկ ”աչքերդ կհանեմը” ակնհայտ սպառնալիք: Դուք կարող էիք խիստ սաստել Գայանեին և չօգտագործել այդպիսի բառապաշար: Դուք մտավորական եք, արվեստի մարդ, պատգամավոր. ինչու եք Ձեր կուսակցական շրջապատի բաոապաշարը օգտագործում:

  3. Մեսրոպ Թումանյան says:

    Երկու կանայք էլ բորբոքված վիճակում են գրել: Գայանեի գրառման մեջ իհարկե շատ վիրավորական տողեր կան: Ոչ մեկին թույլատրված չէ ժողովրդի ու ազգի մասին, պետական բարձր պաշտոնյաների մասին վիրավորական խոսքերով արտահայտվել: Կարծում եմ Պաշտպանության նախարարի համար էլ շատ ծանր է յուրաքանչյուր զինվորի կուրուստը: Ինչ վերաբերում է Շուշան Պետրոսյանի արձագանքին: Այստեղ էլ կա անընդունելի պահ: Ամեն մի վիրավորանք ունի հակառակ ազդեցություն: Մեր մեծերը նման դեպքերում խորհուրդ էին տալիս խելք չդնել, չիջնել ցածր մակարդակի:

  4. Մարգար Մախսուդյան says:

    ԱԺ հայրենանվեր պատգամավորերեն – քաղաքացիական հայերեն բացատրական բառարան
    .

    *գլխատել – խիստ քննադատել
    *բռնաբարել – տհաճ իրավիճակների մեջ դնել
    *լակոտ – տարիքով կրտսեր
    *աչքերը հանել – սաստել
    (շարունակելի)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031