Ստամբուլի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Սուլթանհամեթ հրապարակում այսօր տեղի ունեցած հզոր պայթյունից հետո օտարերկրացի զբոսաշրջիկները սկսել են չեղարկել ամրագրումներն ու հեռանալ Ստամբուլից: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
Սուլթանահմեթի Տուրօպերատորների միության նախագահ Յաշար Յավուզը հայտարարել է, որ պայթյունը մեծ հարված է հասցրել զբոսաշրջությանը:
«Այս շրջանում մոտ 7000 հյուրանոց կա: Ստամբուլ եկած զբոսաշրջիկները, կիսատ թողնելով ուղևորությունները, սկսել են հեռանալ: Արդեն սկսել են հետադարձի տոմսեր գնել: Այս պայթյունի պատճառով 2016 թվականը զբոսաշրջության տեսակետից կարելի է ավարտված համարել: Արդեն սկսվել են ամրագրումների չեղարկումները»,- տեղեկացրել է Յավուզը:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում