Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ալիեւի հայտարարությունը ապտակ է Պուտինին, Օբամային եւ Օլանդին». Գեղամյան

Հունվար 12,2016 15:36

«Ալիեւի այդ հայտարարության մեջ հակված եմ դրական երանգներ տեսնել: Այսուհետեւ թող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի մշտական ներկայացուցիչները, համանախագահները Մինսկի խմբի արդեն հստակ պատկերացում կազմեն, թե ինչ անլուրջ մարդու հետ իրենք գործ ունեն: Ալիեւի այդ հայտարարությունը ոչ միայն ապտակ է համանախագահող երկրների ներկայացուցիչներին, այլ այդ երկրների պրեզիդենտներին: Որովհետեւ ինքնին հասկանալի է, որ առանց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական համաձայնության, առանց իրենց ցուցումի նման հանդիպումներ այդ մակարդակի երբեք չէին կազմակերպվի». ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Գեղամյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի հետ Բեռնում կայացած հանդիպումը ձեւական բնույթ է կրել:

Նրա խոսքերով՝ նման հայտարարությամբ Ալիեւը վերստին փաստում է այն, ինչի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քանիցս ասել է, այն է՝ Ադրբեջանը հակված չէ բանակցային ճանապարհով կարգավորել ԼՂՀ հիմնախնդիրը. «Մի կողմից մենք ունենք միանգամայն կառուցողական դիրքորոշում ունեցող Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս իր նախագահի, իսկ մյուս կողմից փաստորեն սուլթանատի սուլթան, որ ի սկզբանե արկածախնդրությամբ է տարված, ուզում է օգտվելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից, որի ժամանակակիցներն ենք մենք, պղտոր ջրում ձուկ որսալ: Պետք է հասկանալի լինի, որ Ալիեւը միայն ու միայն ճանաչում է արդարացի ուժի կիրառումը, ինչն արվեց Արցախի ազատագրական պատերազմի ժամանակ»:

Մեր հարցին՝ եթե Ալիեւն անընդհատ անլրջացնում է այդ հանդիպումները, ի՞նչ իմաստ ունի նրա հետ մի սեղանի շուրջ նստել, նման հանդիպումների գնալ՝ Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Վաղը մենք ցանկացած միջազգային կառույցի ամբիոն կարող ենք օգտագործել եւ համեմատել պաշտոնական Երեւանի դիրքորոշումը բանակցային գործընթացի հանդեպ եւ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, որից հետո ուղղակի դիմել միջազգային հանրությանը՝ այս պարագայում արդյո՞ք ժամանակը չէ, որ ՀՀ-ն արդեն իսկ ճանաչի ԼՂՀ-ն՝ որպես անկախ, կայացած երկիր: Բոլոր մեր ջանքերը՝ բանակցային սեղանի շուրջ տալ լուծումներ հայտնի 3 սկզբունքների հիման վրա, որի հետ կապված 5 հայտարարություններ են ընդունել ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ նախագահները, տորպեդահարվում են Ադրբեջանի կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Փառք Աստծուն, որ ազերը տհաս դուրս եկան այս հարցում: Երբ Ղարաբաղը ելավ ու անկախություն պահանջեց, նրանք կարող էին խելոք քայլ անել՝ ,,Վա՜հ էրմենի կարդաշլարի, ուրեմն մեզնից դժգոհ եք եղել, ալլա՜հ, բիլլա՜հ, չենք իմացել, մեղավոր ենք: Անկախացեք կարդաշներ ջան, ինչքան օզում եք, մենք էլ քյօմագ կանենք, գազը – մազը, նավթը, բենզինը էժան կտանք, ճանապարհ, առեւտուր ամեն ինչ բաց է ձեր առաջ, մենակ իրար հետ խաղաղ ապրենք, իրար սիրենք ու հարգենք, էտ ջուր պղտորող հայաստանցիներից էլ քիչ հեռու մնանք,,
    Ինչ եք կարծում, արդյունքում ինչ կստացվեր? (պատ. Ղարաբաղը մի 15-20 տարուց հետո թուրքախեղդ եղած կլիներ)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031