Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան. Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետությանը

Հունվար 12,2016 15:33

«Ամենալավագույն լուծումը հետեւյալն է՝ Վալերի Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետությանը»,- հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նա նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը նույնիսկ արտահանձնման ենթակա չէ. «Նա պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության դատարանի տարածքում պետք է իրականացվի դատաքննություն օբյեկտիվ: Ես դատաքննության նրբերանգներին չեմ անդրադառնում, այնտեղ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների կազմում իմ լավագույն ընկերներն են, կարծում եմ՝ ամենաբարձր մակարդակով իրենք կիրականացնեն, կներկայացնեն շահերը, հարցը դա չէ: Եվ Պերմյակովը իր պատիժը պետք է կրի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկում: Այ, այդ ժամանակ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եւ մեր հասարակությունն ամբողջությամբ բավարարված կլինի այդ հարցով»:

Նորայր Նորիկյանը նշեց, որ պարզապես Հայաստանի Հանրապետությունը պետք է պահանջ ներկայացնի ռուսական կողմին՝ Պերմյակովին Հայաստանի Հանրապետություն հանձնելու մասին. «Այդպիսի պահանջ, համենայնդեպս, ես չեմ տեսել, հրապարակայնորեն ձեւակերպված այդպիսի պահանջ չկա: Պայմանավորվածություններ, բանակցություններ, անսպասելի ընթացք, այսինքն՝ ստվերային բանակցությունների արդյունքում մեզ աչքալուսանք տրվեց, որ քրեական գործի վարույթը հանձնվելու է Հայաստանի Հանրապետությանը: Ես չեմ համարում, որ դա հանձնել է նշանակում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031