Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաղը կդիմեն գլխավոր դատախազին

Հունվար 12,2016 17:00

Ամանորի գիշերը կալանավորված «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու համար, նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, հավանաբար, վաղը կդիմի ՀՀ գլխավոր դատախազին: Մեզ հետ զրույցում Տիգրան Հայրապետյանն ասաց, որ գլխավոր դատախազին ուղղված դիմումն արդեն պատրաստ է, բայց իրենք սպասում են վերաքննիչ դատարանի որոշմանը:

Գեւորգ Սաֆարյանը, հիշեցնենք, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա ձերբակալվել էր Ամանորի գիշերը, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով: Իսկ հունվարի 3-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց նշանակեց կալանքը: Գեւորգ Սաֆարյանի կալանավորման որոշումն արդեն իսկ բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում:

Ինքը` Գեւորգ Սաֆարյանն իրեն քաղբանտարկյալ է համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031