Հանրապետության տարածքում`
Հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 13-14-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-ին գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ի ցերեկը և 16-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևանում`
Հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև:
Երևանի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.20C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.60C
ՀՀ ՏԿԱԻՆ