Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Իշխանության «հակատոնածառային սադրանքն» ու քաղբանտարկյալները

Հունվար 12,2016 12:52

Այս տարին, ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, սկսվել է նոր խայտառակությամբ: Այն է`իշխանությունների «հակատոնածառային սադրանքների» արդյունքում Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացավ: «Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների`Վոլոդյա Ավետիսյանի, Հայկ Կյուրեղյանի անուններին ավելացավ Գեւորգ Սաֆարյանի անունը: Իսկ Սյուզի Գեւորգյանի նկատմամբ դրսեւորած բռնարարքները չեն տեղավորվում նույնիսկ քրեական մտածողության շրջանակներում»,-այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց Պարույր Հայրիկյանը`հավելելով. «Քրեական աշխարհում կա »բեսպրիդել »մակարդակը: Սա դա էր: Որեւէ քաղաքակիրթ երկրի համար մեկ քաղբանտարկյալի առկայությունն արդեն խայտառակություն է, իսկ մեզ մոտ նրանք տասնյակներով են հաշվվում»:

ԱԻՄ նախագահը կարծում է, որ Հայաստանի`ԵՄ մտնելու դեպքում, նման բաները բացառվում էին, իսկ ԵԱՏՄ-ում, դրանք օրինաչափ են: Հետեւաբար, հայ ժողովրդի խնդիրն է համարում`«ազատվել այդ բռնապետական համագործակցության կապանքներից եւ դրանք հայ ժողովրդին պարտադրած ծախու, օտարին կամակատար իշխանություններից»:

Ըստ Հայրիկյանի «պուտինյան բռնապետությունը» բոլոր ուղղություններով ճգնաժամ է ապրում, ուստի մեր ժողովրդին այդպիսի դաշնակցին կամակատար դարձնելը ազգավնաս է. «Լրտեսներն իրավունք չունեն ժողովրդին առաջնորդելու, լրտեսները միայն հրաման կատարելու համար են»:

Այսօր առաջնային խնդիր է հակասահմանադրական դավադրության հետագա կասեցումը: Իսկ ընթացիկ տարվա ամենալուրջ մարտահրավերը ԱԻՄ նախագահը համարում է ՌԴ-ում սպասվող տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա:

Քաղաքական ասպարեզում համագործակցությունը Պարույր Հայրիկյանը տեսնում է այն ուժերի հետ, որոնք վիճարկում են հանրաքվեի արդյունքները, իսկ ասենք, դասական ուղղագրության վերականգնման հարցում, չի բացառում նաեւ իշխանական որեւէ ուժի հետ համագործակցությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031