Ավետիսյանների հարազատները հենց նոր հայտարարեցին այն մասին, որ եթե մինչեւ հաջորդ դատական նիստը, այսինքն՝ մինչեւ հունվարի 18-ը Հայաստանի իշխանությունները խելքի չգան ու դատական նիստը նշանակել չտան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իրենք կսկսեն հանրահավաքներ անել:
Նրանք պահանջում են նաեւ, որ դատական նիստին պարտադիր ներկա լինի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Սա այն դե՞պքն է, որ չես գալիս», Գեւորգ Կոստանյանին են դիմում հարազատները: Վերջիններս պնդում են, որ եթե անգամ սպանությունը կատարել է Պերմյակովը, ապա նա միայնակ չի եղել:
Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը ասում է, որ ոչ մի ապացույց չի ներկայացվել այն մասին, թե տան դարպասները եղել են բաց, Պերմյակովը առանց արգելքի թափանցել է ներս: Նա ցույց տալով կողպեքը, ասում է, որ այդքան էլ հեշտ չէ տան դարպասները բացելը:
Կարդացեք նաև
Ավետիսյանների տան մոտ կանգնեց հասարակական տրանսպորտը՝ քաղաքի ավտոբուսները, որպեսզի բնակիչներին տեղափոխեն գերեզմանատուն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ