Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «2016-ը շատ ավելի վատ տարի է լինելու, քան նախորդ տարին էր». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 12,2016 12:41
Vahagn Xachatryan

ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «ՉԻ» հետ զրույցում ասել է, թե 2016թ. Հայաստանի տնտեսության համար լինելու է ավելի դժվար, քան նախորդ տարի էր։

– Ձեր կարծիքով, տնտեսական առումով ինչպիսի՞ն կլինի 2016 թվականը Հայաստանի համար։

– Զուտ տնտեսական կանխատեսումներով 2016-ը շատ ավելի վատ տարի է լինելու, քան նախորդ տարին էր։ Այդ մասին վկայում են արդեն իշխանության ներկայացուցիչների գնահատականները։ 2016թ. բյուջեի քննարկումների ժամանակ զգացվեց, որ իրենց լավատեսությունն այ֊լեւս չկա։

Հիմնական միջոցը, որով նախկին տարիներին ապահովում էին տնտեսական աճը, տրանսֆերտներն էին։ Բայց հիմա տրանսֆերտները սկսել են կտրուկ նվազել։ Եվ տնտեսական աճ ապահովելու այդ սխեման այլեւս իրեն չի արդարացնում։ Դրան զումարվել է մեկ այլ երևույթ. մարդիկ արտերկրից ոչ միայն սկսել են քիչ գումար ուղարկել Հայաստան, այլեւ հիմա հարազատներին, բարեկամներին ու ընկերներին են տանում իրենց մոտ։ Եթե զուտ ժողովրդագրական վիճակագրությունը նայեք, կտեսնեք արտագաղթի այդ միտումները, որ անվտանգության առումով գնալով սպառնալիք են դառնում, ամեն տարի Հայաստանը լքում է 40-50 հազար մարդ։

Եվ վերջապես, սպառվեցին ներմուծման վրա հիմնված զարգացման հնարավորությունները։ Բոլորին էլ պարզ է, որ իշխանությունների՝ տարիներ շարունակ վարած այս քաղաքականությունն այլեւս իրեն չի արդարացնում, եւ Հայաստանի տնտեսության զարգացման այս մոդելը, կարելի է ասել, վերջանում է։ Ընդ որում, այդ վերջը լինելու է բավական տխուր, քանի որ երկրի ներսում տնտեսության զարգացման պայմաններ չեն ստեղծվել, երկրի ներսում փոքր ու միջին բիզնեսը վերանում է, երկրի ներսում հովանավորությունն ու մոնոպոլիաները շարունակվում են։

Մենք այս իրավիճակում պետք է մտածենք զարգացման այլ մոդելի մասին, որին, ցավոք սրտի, այս իշխանությունը պատրաստ չէ, քանի որ այդ մոդելն առաջին հերթին պահանջում է քաղաքական մոտեցում։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031