Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր որ ուժերին կհաջողվի՞ նման լուրջ թիմ համախմբել. «Հայոց աշխարհ»

Հունվար 12,2016 12:32

Ներքաղաքական կյանքում, մեր կանխատեսմամբ, այս տարի տեղի է ունենալու եւս մի գործընթաց, որը միգուցե առերեւույթ այնքան էլ տեսանելի չլինի, սակայն իր կարեւորությամբ չի զիջում հնարավորինս փոխընդունելի Ընտրական օրենսգիրք մշակելու անհրաժեշտությանը: Ո՞րն է այդ գործընթացը, կամ՝ ի՞նչ նկատի ունենք:

Խոսքը համախոհների, համակիրների լուրջ թիմեր ձեւավորելու մասին է: Արդեն առիթ ունեցել ենք նկատելու, որ ընդդիմադիր ուժերի միջեւ կանխատեսելի է լուրջ պայքար եւ սուր մրցակցություն՝ բողոքական ընտրազանգվածի համար, որը, դատելով թեկուզ հենց հանրաքվեի արդյունքներից, պատկառելի է եւ վճռորոշ նշանակություն կարող է ունենալ իշխանության համար պայքարում:

Կյանքը ցույց տվեց նաեւ, որ առանձին ընդդիմադիր ուժեր կարող էին եւ իրենց համար ավելի ձեռնտու ընտրական պատկեր արձանագրել, եթե կարողանային համախմբել որոշակի թվով կողմնակիցների եւ, նրանց հետ որոշակի աշխատանք տանելուց հետո, ներգրավելով ընտրական գործընթացում, այդպիսով ավելի արդյունավետ վերահսկողություն ապահովելու հնարավորություն ստանալով:

Թե այդ ուղղությամբ ինչ քայլեր կարող են կամ կձեռնարկեն, ասենք, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն կամ, օրինակ, ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը, դեռ կտեսնենք: Ինչ վերաբերում է նորակազմ քաղաքական ուժերին, ապա Ն.Փաշինյանի «Քաղպայմանագիրը» բացեիբաց նշել է իր այդ առաջնահերթությունը: Խոսքը առնվազն 6000 վստահված անձանց «բանակ» ձեւավորելու եւ այդպիսով երկրի բոլոր ընտրատեղամասերում իրենց վերահսկողությունն ապահովելու մոտեցման մասին է:

Հասկանալի է, որ միայն նրա մտքով չէ, որ նման բան է անցել: Բայց հարցն այն է, թե ընդդիմադիր որ ուժերին կհաջողվի նման լուրջ թիմ համախմբել: Մեկ այլ հարց է եւ այն, թե նրանք որքանով կկարողանան միմյանց հետ համագործակցել՝ նույն այդ նպատակով:
Պարզ է նաեւ, որ Է.Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ու Տ.Ուրիխանյանի «Ալյանսը» եւս կենտրոնանալու են հնարավորինս շատ համակիրներ ներգրավելու վրա: Այդ անհրաժեշտությունը հուշում է, որ ներքին ու արտաքին իրադարձությունների հետ կապված հրապարակային արձագանքներում նորակազմ ուժերը ձգտելու են շատ ավելի ակտիվ լինել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031