Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեկ տարին: Ավետիսյանների հարազատները հավաքվել են նրանց տանը: Վերջիններս բացեցին մեկ տարի շարունակ կողպած դռները:
Աննկարագրելի ծանր տեսարան էր. սկսվեց ողբ, լաց, ուշաթափություններ:
Կարդացեք նաև
Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը անեծքներ էր հնչեցնում Սերժ Սարգսյանի, գլխավոր դատախազի հասցեին, նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի վասալն է եւ ճշմարտությունը երբեք չի պարզվի. «Սերժ, որ քո տունն էլ այսպիսի սուգ եղավ՝ մենք չենք ցավակցի: Ի՞նչ նախագահ ես դու, րոպեն մեկ քննիչ ես փոխում, ճշմարտությունը չես կարող բացահայտել»:
Այս պահին եկավ շտապօգնություն, մեծ բազմություն է հավաքվել Ավետիսյանների տան դարպասի մոտ:
Քիչ հետո տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի, Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի ուղեկցությամբ մարզի պետական պաշտոնյաները կլինեն «Շիրակ» գերեզմանատանը:
Երեկոյան Սուրբ յոթ վերք եկեղեցում հոգեհանգստի կարգ տեղի կունենա, որից հետո՝ մոմավառություն Ավետիսյանների տան դիմաց:
Նշենք, որ Ավետիսյանների տանը դեռ դրված էր անցած տարվա տոնածառը, պատերին էլ տոնական զարդարանքներ էին:
Այստեղ են նաեւ ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ավետիսյանների հարազատները հարցազրույցներ են տալիս նրանց:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ