Վրաստանում բենզինն ավելի էժան է, քան Հայաստանում: Այդ պատճառով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից բնակավայրերի բնակիչներն իրենց ավտոմեքենաներով հաճախ Սադախլո են անցնում, որպեսզի մեքենաները բենզինով լիցքավորեն: Բնակիչները վկայում են, որ վերջին օրերին Բագրատաշենի ենթաշրջանում բենզինը փոքր-ինչ էժանացել է: Սակայն այժմ Սադախլոյում 20 լիտր բենզին լիցքավորելու դեպքում հայ վարորդները խնայում են 1000-1200 դրամ:
Հավելենք,որ Բագրատաշենի ենթաշրջանի բնակիչների ավտոմեքենաների մեծ մասում գազի բալոններ են տեղադրված, դրանք գազ են օգտագործում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ