Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 6-րդ հուշամրցաշարի չորրորդ տուրում հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ, մինչեւ 16 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը սեւ խաղաքարերով պարտության մատնեց Իրանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Ամին Տաբատաբաելին ու 3,0 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Նրանից կես միավոր պակաս են վաստակել եւ 2-4-րդ տեղերում են գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետներ, ռուսաստանցիներ Մաքսիմ Չիգաեւը եւ Դավիթ Պառավյանը (նկարում):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ