Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս մեր գրպանից». Նոր օրենքով վարորդները կարող են վճարել եւ շարունակել խախտում կատարել

Հունվար 12,2016 11:47

«2015 թվականի սեպտեմբերի 11-ին եղավ նախագահի հանձնարականը, որպեսզի որոշակի մեղմացուցիչ փոփոխություններ լինեն վարչական իրավախախտումների համակարգում: Անցավ 5 ամիս եւ մենք ականատես ենք լինում այդ ամբողջ հանձնարարականի ընդամենը մեկ բաղադրիչի մասնակի բավարարմանը»,- այս մասին այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը:

Armen-Epremyan

Խոսելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքին եւ օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթի մասին՝ Արմեն Եփրեմյանն ասաց, որ իրենց նախաձեռնությունը բավարարված չէ. «Առարկություններ չունենք, բայց լրացումներ ունենք եւ պահանջում ենք, որպեսզի կազմի նոր օրենսգիրք եւ ներառվեն բոլոր բացթողումները»:

Որոշակի խախտումների համար տուգանվելու փոխարեն նախազգուշացվելու համակարգի ստեղծումը «Դուրս մեր գրպանից»-ի անդամների մոտ տպավորություն է ստեղծել, որ մարդիկ կարող են վճարել եւ անվերջ խախտումներ կատարել: «Մենք ունենք անսահման, անբարեխիղճ վարորդներ: Նրանց կարելի է 6 ամսով կամ 1 տարով զրկել վարորդական իրավունքից: Այսպես` նրանք կարող են վճարել եւ խախտումներ իրականացնել: Չափորոշիչները ձեւակերպված չեն»:

Arsen-Petrosyan

Նախաձեռնության մյուս անդամը՝ Արսեն Պետրոսյանը նշեց, որ մինչեւ համակարգային փոփոխություններ չլինեն, այսպիսի փոփոխությունները լինելու են գործընթացի շարունակություն: «Այսինքն, եթե նախկինում գծերը տրորելու համար տուգանում էին, հիմա զգուշացնելու են: Այսինքն` նույն բանը շարունակվելու է հիմա: Եթե մի գործունեության մեջ կա ձեռնարկատիրական մոտեցում, մենք դա համարում ենք, որ օբյեկտիվ գործընթաց չէ: Այս համակարգում համակարգային փոփոխություններ էին պետք: Արդարադատության նախարարությունը ոչ մի շահագրգիռ կողմի չի հրավիրել քննարկման: Դրա համար մենք գտնում ենք, որ օրենքում բազում բացեր կան: Մենք դրանում հետագայում կհամոզվենք»:

Ըստ Արսեն Պետրոսյանի՝ այս օրենքում նաեւ դրական կետեր կան: Մասնավորապես՝ ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ կիրառվող պատժի խստացումը: «Դա նորմալ է, տենց էլ պետք է լիներ: Դրական բաներ կան այս ամեն ինչի մեջ: Ի՞նչ տեղի ունեցավ համաներումից հետո: Մի՞թե փողոցները լայնացան, գծերը կարճացան: Թող այն մարդկանց, որոնք միլիոններ տուգանքներ ունեն, առաջարկեին ոչ թե մայր գումարը միայն վճարեին, այլ բողոքարկման մեխանիզմներ էլ ներդնեին»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031