Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնես քրեական հանցագործություն իրականացնելու պահին Միրիջանյանն ի՞նչ էր մտածում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 12,2016 11:45

Իսկապես ողորմելի վիճակում է հայտնվել Զավեն Միրիջանյանը։ Պատժից խուսափելու համար նա ինչ հիվանդության թուղթ ասես չի ներկայացրել եւ դեռ մի բան էլ այս պատմությանը խառնել է տիկնոջն ու իր խնամքին եղած անչափահաս երեխաներին։

Տեսնես քրեական հանցագործություն իրականացնելու պահին Միրիջանյանն ի՞նչ էր մտածում, գիտեր արդյո՞ք, որ իր երեխաների ճակատագրի հետ է խաղում, որ նրանց հետեւից ամբողջ կյանքում քմծիծաղ են տալու՝ ընտրակեղծարար հոր ու այսօր դատարանի դահլիճում, անկախ ամեն ինչից, ողորմելի կարգավիճակում հայտնված մարդու պատճառով։

Զավեն Միրիջանյանը միակը չէ, բայց հենց այս մարդու կերպարով են ներկայանում ընտրատեղամասերում լավ տղա «խաղացող» իշխանության սպասավորները, տնետուն ընկած կաշառք բաժանող թափթփուկները, արձանագրություն կեղծող ՀՀԿ-ական հանձնաժողովականները, այդ հանձնաժողովականներին աջակցող ու կեղծ բարեպաշտի դիմակով ճառեր ասող ԲՀԿ-ՀՅԴ-ականները։ Սրանք բոլորը Միրիջանյան են՝ քստմնելի, երեսպաշտ ու խեղճ։ Սրանց նմաններին օգտագործում են, հետո շպրտում են աղբանոցը, հետո նորից հանում այդ աղբանոցից, «ծյունինգ» են անում ու էլի օգտագործման համար պիտանի են դարձնում։

Հայաստանում արդարադատություն չկա։ Ապավինել արդարադատությանը, որ ընտրակեղծարարները կպատժվեն՝ ուտոպիա է։ Ուրեմն՝ դատարանի վճռին սպասել պետք չէ, այն առանց այդ էլ պարզ է։ Ընդամենը պետք է ուժեղացնել հասարակական պարսավանքը՝ ամեն օր ու ամեն տեղ ծաղրել Միրիջանյանին ու նրա նմաններին։ Ծաղրել այնքան ու այնպիսի տոնայնությամբ, որ Միրիջանյանն ինքն իրեն երկար ժամանակով տնային կալանքի դատապարտի։ Խոսքը բոլոր միրիջանյանների մասին է, որոնցից շատերին արդեն գիտենք անուն առ անուն՝ գերդաստաններով ու կողքի եղած-չեղածով։

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՑԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031