Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարն անցկացվելու է մարտի 10-ից 30-ը՝ Մոսկվայում, որին մասնակցելու են աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ:
Հավակնորդներին մինչեւ 2016 թվականի հունվարի 11-ը իրենց մասնակցությունը հաստատելու ժամանակ էր տրվել: Ու չնայած ՖԻԴԵ-ի՝ մրցավայրի ու միակ թափուր տեղում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին ընտրելուց ոմանք դժգոհ էին, այդուհանդերձ, բոլոր ութ գրոսմայստերներն էլ սահմանված ժամկետում պաշտոնապես հաստատել են իրենց մասնակցությունը: Նրանք են. Վիշվանաթան Անանդ, Անիշ Գիրի, Հիկարու Նակամուրա, Պյոտր Սվիդլեր, Սերգեյ Կարյակին, Վեսելին Տոպալով, Ֆաբիանո Կարուանա եւ Լեւոն Արոնյան
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess-news.ru-ի