Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրերի» գլխավոր խմբագիր. «Ոչ մի լեզվով Սարոյանն այդքան հաճախ լույս չի տեսնում, որքան չեխերեն»

Հունվար 12,2016 11:13

Aravot.am-ը Չեխիայում լույս տեսնող «Օրեր» համաեվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանից հետաքրքրվեց՝ կա՞ ընթերցանության ճգնաժամ Չեխիայում, մի բան, որ համընդհանուր բնույթ է կրում ողջ աշխարհում:

«Դա Չեխիային չի վերաբերում, որովհետեւ չեխերը շատ կարդացող ժողովուրդ են: Այստեղ երեւի բոլոր եվրոպական երկրներից ամենաշատն է այնքան գիրք վաճառվում: Չեխիայում դեռեւս գործում են մի քանի հարկանի գրախանութներ, անգամ մեգագրախանութներ»,-ասաց Հակոբ Ասատրյանը:

Նա մի փաստ էլ բերեց՝ եվրոպական ոչ մի լեզվով Վիլյամ Սարոյանն այնքան հաճախ լույս չի տեսնում, չեխերն այնքան են թարգմանել, որ երեւի եվրոպական ոչ մի լեզվով Սարոյանն այդքան հաճախ լույս չի տեսնում, որքան չեխերեն:

«Չեխիայում պահպանվել է նաեւ Ամանորին ու Սուրբ Ծնունդին գիրք նվիրելու ավանդույթը: Նոր տարուն ուտելիք վաճառող սուպերմարկետների հերթը նույնքան է, որքան գրախանութներինը: Ինչ վերաբերում է տեղի հայերին, նրանք ավելի նախընտրում են համացանցը, թեեւ հին սերունդը մեծ հաճույքով է կարդում, թե ամսագիր, թե գիրք»,-համոզված է «Օրեր ամսագրի գլխավոր խմբագիրը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հակոբ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031