ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթղթից պարզ է դառնում, որ բազմաթիվ ընտրատեղամասեր, որտեղ կեղծիքներ են իրականացվել, դրանք եղել են կամ ՀԱԿ հանձնաժողովականների աչքի առաջ, կամ նրանք բանից բեխաբար են մնացել, ու արձանագրություններ էլ միշտ չէ, որ կազմվել են։
Օրինակ՝ 1/06 տեղամասում, որտեղ, ըստ փաստաթղթի, ուրիշի փոխարեն քվեարկել են, հանձնաժողովի նախագահը եղել է ՀԱԿ ներկայացուցիչ Հմայակ Թորոսյանը։ Համացանցում կարճատեւ «որոնողական աշխատանքների» արդյունքում էլ պարզեցինք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» դիտորդն է 1/06-ում արձանագրել այլ անձի նույնականացման քարտով քվեարկության դեպքը։ «Հանձնաժողովի անդամները դա չեն նկատել, եւ միայն ՔՀԻ դիտորդն է ուշադրություն դարձրել այդ փաստին»,- գրված է ՔՀԻ հաղորդագրության մեջ։
Ավանի մեկ այլ՝ 1/08 ընտրատեղամասում էլ ՀԱԿ ներկայացուցիչ Մերի Թումանյանի՝ հանձնաժողովի փոխնախագահի կարգավիճակի պայմաններում է արձանագրվել ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք։
1/19 տեղամասում ՀԱԿ անդամ Միշա Ալեքսանյանը հանձնաժողովի փոխնախագահն է եղել, այս տեղամասում էլ Լիանա անունով մի կին ուղղորդել է քվեարկողներին։ Եվ միայն դիտորդն է միջամտել այդ ուղղորդմանը։
Կարդացեք նաև
1/30 ընտրատեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիությունը, նույնը եղել է 1/31- ում, այստեղ էլ ՀԱԿ-ը հանձնաժողովականներ է ունեցել, խախտումները երկու դեպքում էլ արձանագրվել են ՔՀԻ-ի կողմից։ Կամ 2/29 տեղամասում հանձնաժողովի նախագահը, ըստ ՀԱԿ-ի փաստաթղթի, լցոնում է իրականացրել, այնուհետեւ հանձնաժողովի անդամներն ընտրողների
գրանցամատյանում ստորագրել են այլ ընտրողների փոխարեն։ Տեղամասի մոտ նկատվել են անհայտ անձանց կուտակումներ։ Այս մասին հայտնել է ՀԱԿ վստահված անձ Թամարա Նազարյանը, թե ինչու արձանագրություն չի կազմվել, որեւէ պարզաբանում չի ներկայացվում։
Մի խոսքով՝ օրինակները բազմաթիվ են, երբ ՀԱԿ-ի ներկայացրած հանձնաժողովականների անմիջական «հանցակցությամբ» կամ նրանց հանցավոր «անուշադրության» ներքո տեղի են ունեցել խախտումներ ու կեղծիքներ:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում