Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի առաջին փոխնախագահի հետ

Հունվար 12,2016 10:22

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի հետ:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել էստոնական կողմին Տալլինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար: ԱԺ փոխնախագահը նշել է, որ անցյալ տարի Տալլինի Սուրբ Յանի եկեղեցում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին իր հրավերով ներկա են եղել նաեւ Էստոնիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Լայնե Ռանդյարվը եւ բնապահպանության նախկին նախարար Մատի Ռայդման:

sharmazanov-2

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին: ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ընդգծել է, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Նա նշել է, որ խնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ դատապարտելի է եւ անթույլատրելի:

Էդուարդ Շարմազանովը Հելիր-Վալդոր Սիդերին հրավիրել է 2016 թվականին պաշտոնական այց կատարել Հայաստան:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031