Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ 2015» մրցանակաբաշխությունը:
«Ոսկե գնդակը» հանձնվեց Արգենտինայի ազգային հավաքականի եւ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին, որն այդ պատվին արժանացավ հինգերորդ անգամ:
Կանանց մեջ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց աշխարհի չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստ Կարլի Լլոյդին:
Կարդացեք նաև
2015 թվականի Լավագույն մարզիչներն են Լուիս Էնրիկեն՝ «Բարսելոնա» եւ Ջիլլ Էլլիսը՝ ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքական:
2015 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը կազմեցին:
Դարպասապահ՝ Մանուել Նոյեր:
Պաշտպաններ՝ Տյագու Սիլվա, Մարսելո, Սերխիո Ռամոս, Դանի Ալվեշ:
Կիսապաշտպաններ՝ Անդրես Ինյեստա, Լուկա Մոդրիչ, Պոլ Պոգբա:
Հարձակվողներ՝ Նեյմար, Լիոնել Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու:
Տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակն է Ուենդեր Լիրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ reuters-ի