Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ հակահայկական զեկույցների ստորագրահավաքին կմիանան նաեւ Հայաստանից

Հունվար 11,2016 23:07
kiro manoyan

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսված երկու հակահայկական զեկույցները կխանգարեն ԼՂՀ հիմնահարցի շուրջ ՀՀ-Ադրբեջան բանակցություններին: Այս կարծիքին է ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

«Նման զեկույցները հարվածում են նախ եւ առաջ բանակցություններին, նման որոշումներ, եթե շատ լինեն, մեր վիճակը վտանգավոր կդառնա: Ընդհանուր տրամադրությունը ԼՂՀ հարցում, հայերի նկատմամբ դրական է, բայց այսքանն էլ բավական է, որ բանակցությունները խանգարվեն: Անհրաժեշտ է, որ այս բանաձեւերը չընդգրկվեն քննարկման օրակարգ»,- ասաց պարոն Մանոյանը:

Թե հայկական կողմն ինչ քայլեր է անում զեկույցների քննարկումը կանխելու համար, պարոն Մանոյանը դժվարացավ ասել, բայց կարծիք հայտնեց, որ հայկական կողմը հնարավորին չափով պատրաստված է նման դեպքերում:

Ըստ Կիրո Մանոյանի, ընդդեմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների սկսված ստորագրահավաքին էլ առաջիկայում կմիանան նաեւ Հայաստանից: Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը:

Ստորագրահավաքի մասին պարոն Մանոյանն այլ մանրամասներ չկարողացավ տալ, ասաց՝ այն նախնական փուլում է:

Հիշեցնենք, որ հունվարի 26-­ին ԵԽԽՎ­-ում նախատեսվում է քննարկել երկու զեկույց, որոնք ունեն հակահայկական բովանդակություն: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի` «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031