Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը պատահական չի համարում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ հունվարի 7-ի Սուրբ ծննդյան հարցազրույցում հնչեցրած միտքը, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին ոչ ոք չի ոչնչացրել: «Շատերը մեղադրում են պատրիարք Կիրիլին անկրթության, տեղեկացված չլինելու մեջ: Դա իհարկե, միամտություն է: Կիրիլը կրթված մարդ է, գիտի՝ ինչ է ասում, ում և երբ: Կիրիլը պատահական մարդ չէ, նա Ռուսաստանի հոգևոր առաջնորդն է և շատ բարձր պաշտոնական դիրք է զբաղեցնում պուտինյան Ռուսաստանի սանդղակում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Խզմալյանը:
Գլխավոր պատճառը նա համարում է ռուս-թուրքական ներկայիս լարված հարաբերությունները: «Ռուսաստանը, որ կարծես թե կիսապատերազմական վիճակում է Թուրքիայի հետ, միաժամանակ փնտրում է ելքեր այդ իրավիճակից: Ըստ երևույթին, Կիրիլին տրված էր ելք առաջացնելու առաքելությունը և նա դա կատարեց: Դա կրոնական արտահայտություն չէր, այլ զուտ քաղաքական»,-ասաց պարոն Խզմալյանը: Նա հիշեցրեց նաև, որ Հայոց եղեռնից ընդամենը 12 տարի առաջ՝ 1903 թվականին, ռուսական կառավարությունը և եկեղեցին մեծ արշավ էին սկսել Հայոց եկեղեցու և դպրոցների դեմ:
Մի հարցում գործիչը, միանշանակ, վստահ է. «Սա ապտակ է, սա շատ ծանր հարված է: Ինչպես ռուսներն են սիրում ասել Թուրքիայի կործանիչի վերաբերյալ՝ սա հարված է մեջքից, հերթական հարված է մեջքից կամ գոտկատեղից ներքև»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում
Կարդացեք նաև