Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում եւս հաստատվել է H1N1 գրիպի առկայությունը. Արցախպրես

Հունվար 11,2016 19:35

Արցախում սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա հետազոտման ուղարկված, հոսպիտալացված 10 հիվանդներից վերցված փորձանմուշներից 3-ի արդյունքները դրական են եղել, այսինքն` հաստատվել է հիվանդության առկայությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, համաճարակաբան Կարինե Բալայանը՝ հավելելով, որ սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը հաստատվել է 0-18 տարեկան 3 երեխայի մոտ, ովքեր երկու օր առաջ արդեն առողջացած դուրս են գրվել «Արևիկ» մանկական բուժմիավորումից։

Կ. Բալայանի խոսքով, բուժկանխարգելիչ հիմնարկներն ապահովված են անհրաժեշտ քանակի դեղամիջոցներով, միանգամյա օգտագործման դեղորայքով, ձեռնոցներով, դիմակներով, ախտահանիչ նյութերով և լուծույթներով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «ԱՐՑԱԽՊՐԵՍ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031