Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է ավտոմեքենայի առջևի հողմապակու թաղանթը հեռացնել

Հունվար 11,2016 19:15

Տեղեկացնում ենք, որ 2016 թ. հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունն սկսելու է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Հաշվի առնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների (հատկապես՝ վրաերթերի) զգալի մասի դեպքում դրանց առաջացմանը նպաստում են տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով), կրկին անգամ հորդորում ենք բոլոր վարորդներին իրենց տրանսպորտային միջոցների առջևի հողմապակու թաղանթն ապամոնտաժել (հեռացնել):

Տեղեկացնում ենք նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի (30.000 դրամի) չափով:

Ճանապարհային ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031