Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տոնական, նաև նախորդ շաբաթ և կիրակի օրերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում և բժշկական հաստատություններում սահմանված է եղել հատուկ հերթապահություն: Բուժհաստատություններ դիմած բոլոր 2545 քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և տրամադրվել է խորհրդատվություն:
Այս, ինչպես նաև վերջին օրերին նկատվող սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված բժշկական հաստատություններ դիմած քաղաքացիների վիճակագրության մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ընթացքում: Աշխատակազմի առողջապահության վարչության պետը, մասնավորապես, զեկուցել է, որ մյուս տարիների նույն ժամանակահատվածի համեմատ բուժհաստատություններ դիմած քաղաքացիների թիվն, ըստ էության, փոփոխություն չի կրել: Նշվել է նաև, որ այն սեզոնային բնույթ է կրում և ամեն տարի կրկնվում է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի աշխատանքները պահել ամենօրյա հսկողության տակ՝ բուժհաստատություններ դիմած քաղաքացիներին ցուցաբերելով անհրաժեշտ բուժօգնություն և սպասարկում:
Երևանի քաղաքապետարան