ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն արձագանքում է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հեգնանքին, թե լրատվամիջոցները հատուկ հաստիք են շնորհել Ժիրայր Սեֆիլյանին՝ նրան ներկայացնելով առանձնահատուկ գումարտակի հրամանատար:
«էդ ինչ հաստիք են ճարել, նման հաստիք հայ ազգի մեջ, պատմության մեջ, ոչ մի երկրում չի եղել»,- զարմացել էր գեներալ Մանվելը:
Ի պատասխան, Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց, որ ՊՆ նախարարն անձամբ է հայտարարել, որ Ժիրայր Սեֆիլյանը եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար:
Մանվել Գրիգորյանը նաեւ վիրավորական բառեր էր ուղղել Ժիրայր Սեֆիլյանի հասցեին՝ նրա հայտնած այն կարծիքի համար, թե Հայաստանում ներքաղաքական լարված իրադրության դեպքում իշխանությունները սրում են սահմանային լարվածությունը, որ իրենց իշխանությունը պահեն:
Կարդացեք նաև
Վարուժան Ավետիսյանը շրջանցեց գեներալ Մանվելի վիրավորանքները. «Չգիտեմ՝ Ժիրայր Սեֆիլյանը նման բան հստակ ասել է, թե՝ ոչ: Բայց ես էլ եմ նման բան ասել՝ որպես պահեստազորի գնդապետ: Հենց Հայաստանում քաղաքական ակտիվություն է դրսեւորվում, սահմանին իրավիճակը լարվում է : Հենց քաղաքական ներքին ակտիվությունը մարում է, սահմանին իրավիճակը հանդարտվում է: Սա հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ այս երկու բռնակալական ռեժիմները գործակցության մեջ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
((Սա հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ այս երկու բռնակալական ռեժիմները գործակցության մեջ են )) – Զարմանալի չէ, որ մինչեւ հիմա լուրջ բան չասվեց թե ով եւ ինչու՜ էր երկու անզեն ուղղաթիռները նման անբացատրելի կուրսով ուղարկել, ճակատային գծի երկարությամբ ,,ուսումնական թռիչքի,, Կարելի է լավ հիշել, որ անսպասելի մեծ զինախաղն ու այդ ցավալի դեպքը տեղի ունեցան դոդի 10 հազարանոց իշխանափոխության օրերին: Միթե վերեւները մի մարդ չի մնացել որ հարցի տո …ի տղեք ուր եք հասել