Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշին ու ոսկորն էր մնացել». Սմբատ Հակոբյանը՝ հացադուլ սկսած ազատամարտիկի մասին

Հունվար 11,2016 17:02

«Ազատամարտիկների Դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը զարմացած է դաշինքի անդամ, կալանավորված ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանին առաջադրված մեղադրանքից: «Զիմ» մականունով հայտնի ազատամարտիկը, Սմբատ Հակոբյանի բնորոշմամբ, ակտիվ ազատամարտիկներից էր. «Մեր ոչ մի ակցիաներից չի հրաժարվել, մեզնից շատ, գիշեր-ցերեկ կանգնած է եղել ու արժանիքներով անձնավորություն է, լավ հայ»:

Հիշեցնենք, որ «Զիմին» մեղադրում են Արթուր Վարդանյանի խմբին զենք վաճառելու մեջ: Ըստ մեղադրանքի, «Զիմը» «մուխա» տեսակի զենք է տվել: «Զիմը» չի ընդունում մեղադրանքը և ի նշան բողոքի՝ արդեն 28 օր է, հացադուլի մեջ է:

«Նման դեպքերում պատկան մարմինները համապատասխան կարգով հանրությանը տեղեկացնում են կալանավորելու հիմնավոր պատճառները: Թե չէ, «Զիմիկը» մեկին մուխա է տվել կամ մյուսին ավտոմատ է տվել, ինչի համար է տվել, ինչի համար է հավաքվել այդ ամբողջը, պետք է պարզաբանեն: Բոլոր կալանավորված ազատամարտիկներին՝ Ապարին, մյուսներին, բոլորին անձամբ ճանաչում եմ եւ որեւէ անգամ մեր ժողովրդի, մեր պետության դեմ որեւէ քայլ չեմ նկատել նրանց կողմից : Զիմի հետ մենք տարբեր գծերում ենք կռվել, մարտի դաշտում ընդհանուր խաչմերուկներում հանդիպել ենք, բայց ես առանձին ջոկատի հրամանատար եմ եղել, ինքը՝ «Տիգրան Մեծ» ջոկատում է եղել»,- ասաց Սմբատ Հակոբյանը:

Smbat-Hakobyan

Ազատամարտիկը նկատեց, որ մինչեւ կալանավորվելն էլ «Զիմը» առողջական խնդիրներ ուներ. «Կաշին ու ոսկորն էր մնացել: Կենսական պայմաններն էլ շատ վատն էին, հազիվ ծայրը ծայրին հասցնում էր»:

Ազատամարտիկների Դաշինքը առաջիկա չորեքշաբթի օրվա վարչության նիստում այլ հարցերի շարքում քննարկելու է նաեւ կալանավորված ազատամարտիկների հարցը: Պարոն Հակոբյանն ասաց, եթե մինչեւ այդ Հարություն Սարիբեկյանը դադարեցրած չլինի հացադուլը, իրենք հայտարարությամբ հանդես կգան:

Ի դեպ, Հարություն Սարիբեկյանը հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայություններից, նրա պաշտպանությունը ստանձնելու է փաստաբան Արա Զաքարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031