Բուհերում այսօրվանից մեկնարկել է քննական շրջանը: «Ա1+»-ը փորձել է պարզել՝ ինչպես են ուսանողները մարզերից հասել մայրաքաղաք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ ԱԻՆ-ի, Հանրապետությունում կան փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ:
Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել են ուսման հեռակա համակարգի դասերը, իսկ վաղն այս տարվա առաջին քննությունն է լինելու: Համալսարանում անցկացված փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ մարզերից այստեղ ուսանողները հասնելու խնդիր չեն ունեցել:
Մեզ հետ զրույցում Արարատից, Հրազդանից, Սեւանից, Արմավիրից ժամանած ուսանողները նշեցին, որ Երեւան են եկել առանց խցանումերի մեջ հայտնվելու, իսկ ճանապարհներն էլ բաց են եղել:
Արդյո՞ք Հանրապետությունում տարածված սուր շնչառական հիվանդությունները կարող են ազդել ուսանողների հաճախելիության վրա: «Ա1+»-ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ այս տարվա քննական առաջին օրը բավարար թվով ուսանողներ են ներկայացել բուհ.
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ