Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է մայրաքաղաքի բոլոր կրթական և նախադպրոցական հաստատություններում արձակուրդի ավարտին ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ

Հունվար 11,2016 16:33

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 424 ՀՈԱԿ-ներից, ՊՈԱԿ-ներից և ՓԲԸ-ներից ֆինանսական խնդիրներ են գրանցվել 25-ում, որոնցից 12-ը հանրակրթական դպրոց է, 9-ը՝ մանկապարտեզ, 4-ը՝ երաժշտական և արվեստի դպրոց: Վերջիններին տրամադրվել է համապատասխան ֆինանսական աջակցություն, և վերոնշյալ բոլոր հաստատությունները տարին փակել են առանց պարտքերի: Քաղաքապետը հանձնարարել է վերանայել համապատասխան կառույցների տնօրենների և անձնակազմի գործունեության գնահատման չափորոշիչները:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու մարմիններին հանձնարարել է մայրաքաղաքի բոլոր կրթական և նախադպրոցական հաստատություններում արձակուրդի ավարտին ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ:

Անդրադառնալով մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ սահմանված հսկողությանը՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հերթապահությունը մինչև հունվարի 13-ը:

Քաղաքապետը հանձնարարել է նաև հավուր պատշաճի նախապատրաստվել Հայոց բանակի օրվան և Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031