Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հալածման խնդիրը ներկայացվեց «Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմում (տեսանյութ)

Հունվար 11,2016 16:18

Նախօրեին հանրության ուշադրությանն է ներկայացվել վավերագրական ֆիլմերի «Արցախ» ստուդիայի «Յուրդ Հայրենիքի փոխարեն. Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմը:
Ամերիկյան անվանի փորձագետ Թոմաս դե Վաալը իր «Սև այգին» գրքում նշում էր. «Քսաներորդ դարում Ադրբեջանի գլխավոր խնդիրը «ազգի» ստեղծումն էր»:
Հատկանշական է, որ Հայրենիք հասկացությունն այն իմաստով, որով այն ընկալում են մշտաբնակ ժողովուրդները, քոչվորների մոտ ուղղակի բացակայում է: Այդպես, անդրկովկասյան թուրքերի լեզվում Հայրենիք բառը հնչում է իբրև «Անայուրդու», որ թարգմանաբար նշանակում է «մայրական յուրդ»:

Անդրկովկասյան թուրքերի լեզվում «կարել» բառը նշանակում է նաև «կառուցել»: Լինեն միայն ոչխարներ, և «տուն կարելը» քոչվոր ցեղի ներկայացուցչի համար որևէ խնդիր չի հարուցի:

Վավերագրական ֆիլմերի «Արցախ» ստուդիա
Ստեփանակերտ, 11 հունվարի 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031