Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցվածքային փոփոխություններ հարկադիր կատարման ծառայությունում

Հունվար 11,2016 16:08

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր՝ հունվարի 11-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Մինչ օրակարգին անցնելը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է աշխատակիցներին Նոր տարվա կապակցությամբ, մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք։

Ի թիվս այլ հարցերի` խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքային փոփոխությունները: Մասնավորապես՝ Ծառայությունում ստեղծվել է Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին, որի ղեկավար է նշանակվել Աննա Հայրոյանը։

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է նորանշանակ բաժնի պետին և նրան շնորհել արդարադատության կապիտանի արտահերթ կոչում։ Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատու Սյուզաննա Տոպսակալյանին շնորհվել է արդարադատության մայորի արտահերթ կոչում։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել Ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարներին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031