Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ

Հունվար 11,2016 16:05

Քաղաքացի Մկրտիչ Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Մկրտիչ Գ.-ն հայտնել է, որ հիշյալ ստորաբաժանման հարկադիր կատարողները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չեն կատարում ՀՀ քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի՝ 2003 թվականի հոկտեմբերի 22-ի օրինական ուժի մեջ մտած՝ քաղաքացի Ինա Հ.-ի կողմից ապօրինի կառուցված շինությունն ապամոնտաժելու վերաբերյալ դատական ակտը:

Քաղաքացի Մկրտիչ Գ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031