Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Հերթական իրենց ծառային ընդառաջում են, որ իրենց հանձնարարությունները կատարի»

Հունվար 11,2016 15:45

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունվարի 8-ին սկսվել է Զավեն Միրիջանյանի՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձելու գործով քննությունը:

Մեղադրող դատախազը որպես պատիժ է պահանջել Միրիջանյանին դատապարտել երեք տարի՝ սակայն, որպես ամբաստանյալ, վերջինս պատիժը կրի պայմանական՝ փորձաշրջանով՝ հաշվի առնելով, որ իր խնամքին կա երեք երեխա, որից մեկն անչափահաս է, կինն էլ առողջական խնդիրներ ունի: Գործով վկա Վարդան Հարությունյանը չէր ներկայացել նիստին:

Aravot.am-ը Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի մասնակցել նիստին, նա պատասխանեց, որ պատշաճ ծանուցված չի եղել եւ առաջին անգամ է լսում, որ նիստ է տեղի ունեցել. «Ծանուցագիր չեմ ստացել, որ ներկայանամ դատարան, այսինքն՝ ես անձամբ չեմ ստացել, ես այս պահին քաղաքում չեմ: Եվ քանի որ ծանուցագիր չեմ ստացել, չեմ իմացել, որ դատական նիստ է նշանակված եւ չեմ ներկայացել»:

Իսկ մեղադրողի պահանջը՝ Միրիջանյանին դատապարտել երեք տարվա ազատազրկման, սակայն ամբաստանյալը պատիժը կրի պայմանական փորձաշրջանով, Վարդան Հարությունյանը համարում է իշխանության կողմից բարեխղճություն, որ հաջորդ անգամ եւս իր ծառայությունները մատուցի. «Դա նշանակում է ընտրական գործընթացի խոչընդոտում, որը համարվում է ծանր հանցագործություն, ըստ մեր օրենքների, օրենսդրության: Դա ծանր հանցագործություն է, եւ ծանր հանցագործության ժամանակ կիրառել պայմանական, անթույլատրելի է, ցույց է տալիս ռեժիմի փոքրոգությունը, հերթական իրենց ծառային ընդառաջում են, որ իրենց հանձնարարությունները կատարի»:

Հիշեցնենք, Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031