Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ,1989թ. ծնված Գեւորգ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 25-ին գտնվելով Սարատովի մարզի Էնգելս քաղաքում գտնվող «Կովչեգ» ՍՊԸ տնօրեն, 1973թ. ծնված Վրույր Ալիֆյանի աշխատասենյակում, իր եւ Վ. Ալիֆյանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ դանակի մեկ հարված է հասցրել վերջինիս կրծքավանդակի աջ հատվածում, պատճառել կրծքավանդակի թափանցող, ծակած-կտրած վնասվածք: Վ.Ալիֆյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Գ. Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով(«Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»):
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Գ. Այվազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է հունվարի 14-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ