Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանում ռուսական ռազմաբազայի զենքերը կմնան Հայաստանին»

Հունվար 11,2016 13:52

«Շատ լավ է, որ Ռուսաստանը զինում է իր բազան, մատակարարում է նոր զինատեսակներով: Ես հույս ունեմ, որ ինչպես 1917 թվականին Ռուսաստանը հեռացավ՝ զենքը թողեց հայկական բանակին, ինչպես 7-րդ բանակը 1980-ական թվականներին Հայաստանից հեռացավ եւ ամբողջ սպառազինությունը, զենքը, զինամթերքը, հանդերձանքը թողեց Հայաստանին, այնպես էլ հիմա դա կկրկնվի»,- այս մասին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ նրա՝ ինչքան շատ բերեն, ինչքան շատ թարմացնեն, ինչքան լավ զենք լինի, այնքան դա մեր օգտին է. «Ես չեմ հավատում, չեմ պատկերացնում, որ նա կարող է ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ սկսել: Թուրքիա ասելով՝ ոմանք պատկերացնում են ենիչերիներն իրենց յաթաղանով: Բայց այսօրվա Թուրքիան դա ՆԱՏՕ-ն է: ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետում գրված է, որ Ռուսաստանը չի սկսի պատերազմ Թուրքիայի դեմ, այսինքն՝ ՆԱՏՕ-ի դեմ: Նշանակում է, որ այդ զենքը կմնա մեզ»:

Ասուլիսի մյուս բանախոս, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նույնպես ողջունեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի համալրումը նոր զինատեսակներով. «Ողջունում եմ հատկապես «C-400»-ների տեղակայումը Հայաստանում, որոնք արդեն ծածկել են Թուրքիայի տարածքի մոտավորապես 85%-ը: Մենք էլ ավելի լավ պետք է զինվենք, որովհետեւ մեր հարեւան կոչվածը, որին ես միշտ նմանեցնում եմ գյուրզային, հարձակվելուց առաջ չի զգուշացնի»:

Ըստ պարոն Եղիազարյանի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելով հանդերձ, Թուրքիան այսօր մտել է Իրաքի տարածք «լկտիաբար, սրիկայաբար եւ այնտեղից դուրս չի գալիս: Միացյալ Նահանգներն է հորդորում, որ դուրս գան, ՆԱՏՕ-ն է հորդորում, բայց սա քաղաքական մեծ բլեֆի հատված է: Օրը ցերեկով մտան Կիպրոս, կեսը գրավեցին եւ հիմք ընդունեցին, որ խորհրդարանի մի հատվածը որոշում է կայացրել: Արեւմուտքը միշտ կիրառել է այդ երկակի չափանիշները: Ինչո՞ւ Կիպրոսի հարցում սանկցիա չկիրառվեց: Ղրիմում, երբ հանրաքվե անցկացվեց, անմիջապես սանկցիաներ կիրառվեցին Ռուսաստանի դեմ: Մնացած երկրներում հանրաքվե չի եղել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Ցանկացած անգետ գիտե, որ Ղրիմն ավելի շատ Ռուսաստանին էր պատկանում քան Ուկրանիային: Իրենք ուղղակի պարտավոր էին այն վերցնելու, եւ արեցին շատ գրագետ ձեւով, այլապես Սեւ ծովում թուրքն էր իշխելու: Ուղեկից աղմուկն ու երեսպաշտությունը գնալով կմարեն, քանի որ տեղին չեն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031