Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Իրենց աշխատանքը չսիրողներն ավելի խոցելի են սթրեսի հանդեպ» (Տեսանյութ)

Հունվար 11,2016 13:42

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհի բոլոր երկրներում հետտոնական սթրեսներ գրանցվում են: Սթրեսը փոփոխվող իրավիճակի նկատմամբ օրգանիզմի ռեակցիան է: Ցանկացած փոփոխություն մարդու համար սթրես է համարվում, հետտոնական օրերին նաեւ մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններն են փոխվում»,-այսօր «Զարկերակ» ակումբում, խոսելով հետտոնական սթրեսներից, ասաց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:

Նրա բնորոշմամբ՝ տոների ժամանակ ավելի շատ սպասումներ ենք ունենում, որոնք իրականանում են: Իսկ դրանից հետո գերակշռում է հուզական վիճակը, ինչն առաջացնում է դատարկության եւ անիմաստության զգացում. «Այդ շրջանում նոր պահանջմունք ձեւավորված չէ: Պետք է ուղեղի երկու կիսագնդերը բալանսի բերել: Բարձր հուզականության հետեւանքով մարդն անկարող վիճակում է հայտնվում: Պետք է անցում կատարել նոր փուլ: Պետք է հետադարձ հայացք նետել եւ հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ. օրինակ՝ գնահատել ձեռքբերումը, տոնական օրերի կարեւոր իրադարձությունը: Դա օգնում է հեշտ անցում կատարել աշխատանքային ռեժիմի»:

Լիլիթ Խաչատրյանը խորհուրդ տվեց միանգամից չանցնել աշխատանքային ծանր ռեժիմի. «Նախընտրելի է շաբաթվա վերջին օրերին աշխատանքի գնալ, որպեսզի մարդը հաջորդ շաբաթ ավելի պատրաստված լինի: Ընդմիջումները եւս շատ անհրաժեշտ են: Երկարատեւ աշխատանքը կնպաստի սթրեսային իրավիճակին: Իսկ օրվա վերջում խնջույքային իրավիճակներ կազմակերպելը կօգնի հեշտ անցնել աշխատանքի»:

Հոգեբանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր դժգոհ են իրենց աշխատանքի արդյունքից, սթրեսի հետեւանքն ավելի ուժեղ են զգում. «Աշխատանքը սիրողները ավելի հեշտ են կարողանում լուծել իրենց խնդիրները, նրանց մոտ անցումն ավելի հեշտ է ստացվում»:

Մասնագետը նաեւ հավելեց, որ հետտոնական սթրեսների հետեւանքով կարող են առաջանալ երկարատեւ գլխացավ, սրտխառնոց, ջերմություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031