Վերջին մեկ ամսում Հայաստանում ռուսական ռազմաբազայում զենքերի թվի ավելացումը կապ ունի տարածաշրջանային լարված իրավիճակի հետ. մասնավորապես Սաուդյան Արաբիա-Իրան եւ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սրման հետ: Այս կարծիքն այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
«Ռուսաստանն ուղղակի ուժեղացնում է իր կոնտինգենտը Հայաստանում, բայց դա ես հակված չեմ դիտարկելու Հայաստանի ուղեծրում: Ես հակված եմ տեսնելու թուրքական սահմանի ուղեծրում: Այսինքն` Ռուսաստանը Թուրքիային ուժի ցուցադրություն է անում»,- ասաց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ սա նման է հետեւյալ տարբերակին. երեկ Միացյալ Նահանգները Հարավային Կորեայի Հյուսիսային Կորեային սահմանամերձ օդային ցուցադրական ռմբակոծիչների թռիչք են կատարել, որը հաղորդագրություն է Հյուսիսային Կորեային: «Նույն համատեքստում, նույնատիպ ակցիա Ռուսաստանի կողմից ժամանակակից զինատեսակներով Գյումրու ռազմաբազան զինելը»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ