Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «ԿԳ նախարարության գրությունը ծիծաղելի է»

Հունվար 11,2016 13:11

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ծիծաղելի է որակում պաշտոնի բերումով ստացած թանկարժեք նվերները հանձնելու մասին այն գրությունը, որը ԿԳ նախարարությունից ուղարկվել է ենթակա հաստատություններին:

«Ես գիտեմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված ինչ-որ արգելք կա, որ չի կարելի որոշակի չափից այն կողմ նվերներ ստանալ, բայց մեր երկրում ո՞վ է դրան ենթարկվում, ո՞վ է հաշվի առնում այդ օրենքը: Ես չեմ բացառում, որ դպրոցի տնօրենն էլ, բուհի ռեկտորն էլ, ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող որեւէ հաստատության ղեկավար էլ նվազագույն աշխատավարձի քառապատկից ավելի նվեր չի ստանում: Եվ եթե այդ գրությունը նրա համար է, որ կանխեն, դա ընդամենը ծիծաղելի վիճակի մեջ կդնի նախարարությանը: Նվերներ ստանալու դեմ պայքարը բոլորովին ուրիշ տեղ է, ուրիշ ճանապարհ, ուրիշ մոտիվացիա, ուրիշ հիմնավորում: Այնպիսի պահանջներ եւ չափորոշիչներ պետք է դրվեն պաշտոնյաների առաջ, որ իրենք զերծ մնան այդ նվերները ստանալուց, թե այդ գրությունը շատ ծիծաղելի է»,-համոզված է տիկին Բախշյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը`  PHOTOLUR-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031