Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Զվարթնոցում» ձերբակալված «ահաբեկչի» գործով Հայաստանը չպետք է հանցակից դառնա

Հունվար 11,2016 12:54

«Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների սրման պատճառները մի քանիսն են: Առաջինն իշխանության եկած նոր թագավորական ընտանիքին ճյուղի հավակնություններն են տրանզիցիան թագավոր Սալմանից իր որդուն անցկացնել որքան հնարավոր է հարթ եւ վստահ»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ երկրորդ պատճառը միտումն ու մղումն է ԱՄՆ-ին թույլ չտալ առավել մերձենալ Իրանի հետ: «Առաջին մասով խնդիրը կայանում է նրանում, որ Մուհամմադ Սալմանը, որը Սալման թագավորի որդին է, պաշտպանության նախարարն է եւ երկրորդ թագաժառանգը: Եվ խնդիր կա Մուհամմադ Բին Նայեֆի հետ կապված, թե ով պետք է ժառանգի, որովհետեւ առաջին անգամ պետության հիմնադրի որդիների մեջ չի լինելու ժառանգությունն, այլ՝ երրորդ սերնդի միջեւ: Սա այն արկածախնդրական մոտեցումներից մեկն է, որն ըստ արքայազն Մուհամմադի՝ պետք է իրեն լեգիտիմություն տա ներքին դաշտում եւ հնարավորություն՝ ստեղծելու հանդես գալ որպես ուժեղ ռազմական ղեկավար»:

Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ այս առճակատման հետեւանքները դժվար է կանխորոշել, որովհետեւ այդ տարածաշրջանում իրավիճակը հետագայում ավելի կսրվի: «Այս քաղաքականությունը վնասում է հենց իր՝ Սաուդյան Արաբիայի շահերին, բայց, այնուամենայնիվ, որեւէ նշան, որ նպատակ կա դասեր քաղելու եւ քաղաքականությունը փոխելու, ես չեմ տեսնում»:

Հունվարի 2-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Զվարթնոց» օդանավակայնում ձերբակալվել է ահաբեկչության մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Բահրեյնի քաղաքացի Ֆադհել Ռ.-ին: Այնուհետեւ պարզ է դարձել, որ Ֆադհել Ռ.-ին ընդդիմադիր ակտիվիստ է, իսկ Բահրեյնում գործող Դրակոնյան օրենքներով՝ նա կարող է համարվել ահաբեկիչ: Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանն այդ անձին արտահանձնելու հարցով խնդիր ունի, քանի որ պետք է հասկանա՝ ինչպես պահի իրեն, որպեսզի չդառնա հանցակից. «Որովհետեւ եթե դու վերադարձնում ես մարդու, որին սպասում են կտտանքներ կեղծ մեղադրանքների հիման վրա, եթե դրանք կեղծ են, ապա դու դառնում ես հանցակից: Սա այն խնդիրն է, որ մեր իշխանությունները եւ հասարակությունը պետք է լուրջ վերաբերվեն»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031