Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման սկզբունքները

Հունվար 11,2016 11:51

2016 թվականի հունվարի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության հետ կապված հարցեր:

Նիստի ընթացքում կայացվեցին հետեւյալ որոշումները.

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կարող են ինքնաառաջադրվել Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար եւ/կամ առաջադրել Կուսակցության եւս մեկ անդամի:

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չհանդիսացող անձինք չեն կարող առաջադրվել կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար կարող են առաջադրվել մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը կուսակցությանն անդամագրված անձինք:

3. Առաջադրված թեկնածուների գրանցումն իրականացնելու է Կուսակցության վարչությունը՝ յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ կայացնելով առանձին որոշում: Սահմանվեց՝ առաջադրման վճար՝ 50 հազար դրամի չափով, որը պարտավոր են վճարել առաջադրված թեկնածուները:

4. Կուսակցության համամասնական ցուցակում թեկնածուների հերթականությունը որոշվելու է կուսակցության՝ հատուկ այդ նպատակով հրավիրված համաժողովում՝ ռեյտինգային քվեարկությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031